Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիություն. երկրորդ շաբաթ. tsnndatun.am

Հղիություն. երկրորդ շաբաթ. tsnndatun.am

Երկու շաբաթական հղիությունն առայժմ հնարավոր չէ պարզել թեստի օգնությամբ: Այս շաբաթվա ընթացքում օրգանիզմն ընդամենը պատրաստվում է բեղմնավորման վիճակին: Հղիության վաղ շրջանում դրա նշանները կարող եք հայտնաբերել ավելի ուշ, իսկ այս օրերին ավելի լավ է կենտրոնանալ ապագա մայրերի սովորական պարտականություններին՝ բազալ ջերմության չափում, գրաֆիկի կազմում, որի օգնությամբ թեստով կամ ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր է օվուլյացիայի օրը որոշել:

Պտղի զարգացումը երկրորդ շաբաթում

Շուտով պարզ կլինի, թե օվուլյացիայի ժամանակ՝ ձվարանից դուրս եկած հասուն ձվաբջիջը բեղմնավորվե՞լ է, արդյոք,  ամենաակտիվ սպերմատոզոիդով:
Պտղի սեռը կազմավորվելու է ապագա հոր սեռական XY քրոմոսոմով, և այն ապագա մոր XX քրոմոսոմների հետ համակցվելու դեպքում աղջիկ երեխայի զարգացման սկիզբը կազդարարի, իսկ  XY-ի համակցման դեպքում կծնվի տղա: Իհարկե, կա կարծիք, որ երեխայի սեռը կարելի է ծրագրավորել տարբեր ձևերով: Սակայն դրանցից ոչ մեկը գիտական հաստատում չունի:

Նախքան բեղմնավորումը վատ չէր լինի այցելել գենետիկի, ով կարող է ուսումնասիրել ընտանեկան անամնեզը և խորհուրդներ տալ հնարավոր վտանգների վերաբերյալ:

Մոր վիճակը

Ամենայն հավանականությամբ, օվուլյացիան տեղի կունենա կամ տվյալ շաբաթվա վերջում, կամ` հաջորդ շաբաթ:

Բեղմնավորման համար բարենպաստ օրերը որոշելու համար կարելի է չափել բազալ ջերմությունը: Դաշտանից անմիջապես հետո այն 36,6-36,8°C է, այսինքն` 37°C-ից պակաս: Իսկ նախքան օվուլյացիան այն իջնում է մի քանի աստիճանով, հետո կտրուկ բարձրանում մինչև 37 -37,2°C: Մյուս մեթոդն օրացուցային հաշվարկն է. սովորաբար, օվուլյացիան կատարվում է նախքան հերթական դաշտանը` 14 օր առաջ:

Ի՞նչ է պետք անել

Պարզել օվուլյացիան. ուլտրաձայնային հետազոտություն անցկացնել: Ջերմաչափումը կամ հատուկ թեստը նույնպես օգնում են որոշել, թե բեղմնավորման պատրաստ ձվաբջիջը ձվազատվել է, թե` ոչ:

Այց գենետիկին. ապագա մայրը պետք է բժշկի հետ քննարկի հնարավոր ժառանգական հիվանդությունների հետ կապված ռիսկերն ու վտանգները:

Այց ատամնաբույժին

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ